«Զարթոնք» համերգային ընկերության 35-ամյակը
Հինգշաբթի
Սկիզբ
Ընտրեք ազատ տեղը դահլիճում, ապա շարունակեք գնումը։
Միջոցառման նկարագրություն
«Զարթոնք» համերգային ընկերությունը նշում է իր 35-ամյակը և հրավիրում հոբելյանական համերգի՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում։
Տոնական երեկոն կներկայացնի ընկերության ստեղծագործական հարուստ ուղին՝ մեկ բեմում համախմբելով ճանաչված ու սիրված արտիստների։ Ձեզ սպասվում են յուրահատուկ համերգային ծրագիր, ջերմ մթնոլորտ, վառ հույզեր և բարձր տրամադրություն։
Համերգին մասնակցում են՝
-
ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան
-
ՀՀ վաստակավոր արտիստ Ալիկ Գյունաշյան
-
ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյան
-
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյան (Մրո)
-
ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյան
-
ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյան
-
Արսեն Ղազարյան
-
Նարեկ Մարգարյան
-
Լաուրա Մամյան
-
Արմեն Դանիելյան
-
Մուրադ Մշեցի
-
Կարեն Մշեցի
-
Վահագ Ռաշ
-
Սոնա Շահգելդյան
-
Արման Խաչատրյան
-
Հայկ Թոնգուրյան
Երեկոն վարում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Կարինե Սարգսյանը։
Դարձե՛ք «Զարթոնք» համերգային ընկերության հոբելյանական երեկոյի մասնակիցը և միասին նշե՛ք արվեստով ու երաժշտությամբ անցած 35 տարիները։