Համո Սահյանին նվիրված երեկո Աշտարակում
Երկուշաբթի
Սկիզբ
Ընտրեք ազատ տեղը դահլիճում, ապա շարունակեք գնումը։
Միջոցառման նկարագրություն
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, «Զարթոնք» համերգային ընկերությունը հրավիրում է Աշտարակի դրամատիկական թատրոն՝ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանին նվիրված գրական-երաժշտական երեկոյին։
Սահյանի պոեզիան, նրա խոսքերով գրված երգերն ու արտիստների մեկնաբանությունները մեկ բեմում կվերակենդանացնեն բանաստեղծի աշխարհը՝ լցված հայրենի բնության պատկերներով, մարդկային ջերմությամբ ու հայրենի հողի կանչով։
Երեկոյի հատուկ հյուրն է բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը։
Մասնակցում են վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքողներ Արմեն Դաղարյանը և Նարեկ Մարգարյանը։ Երգերը կատարում է Հայկ Թոնգուրյանը։
Երեկոն վարում է վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։