Մթնշաղի անուրջներ

Մթնշաղի անուրջներ

20 Նոյեմբեր

Ուրբաթ

19:00

Սկիզբ

Մթնշաղի անուրջներ 20.11.2026 · 19:00
Գնել տոմս
Ինչպես գնել տոմս

Ընտրեք ազատ տեղը դահլիճում, ապա շարունակեք գնումը։

1. Ընտրեք տեղ 2. Ստուգեք գինը 3. Գնեք տոմս
Ընտրեք տեղը դահլիճում Սեղմեք ազատ նստատեղի վրա
Գնում

Մթնշաղի անուրջներ

Մանրամասներ

Միջոցառման նկարագրություն

Հոկտեմբերի 14-ին «ԶԱՐԹՈՆՔ» համերգային ընկերությունը ներկայացնում է «Մթնշաղի անուրջներ» գրական-երաժշտական երեկոն՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ստեղծագործական ժառանգությանը։

Սպասվում է աշնանային ջերմ ու հուզառատ երեկո, որտեղ պոեզիան և երաժշտությունը միահյուսվում են՝ կենդանացնելով Տերյանի սիրո, կարոտի և քնքշության աշխարհը։

Երեկոյի ընթացքում կհնչեն Վահան Տերյանի ամենասիրված բանաստեղծությունները և նրա խոսքերով գրված երգերը՝ հայ ճանաչված արտիստների կատարմամբ։

Բանաստեղծությունները կընթերցեն՝

  • ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը

  • ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը

  • Ասմունքող Նարեկ Մարգարյանը

  • Ասմունքող Գարունա Երանոսյանը

Տերյանական երգերը կկատարեն՝

  • ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը

  • Սոնա Շահգելդյանը

Երեկոն կվարի ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։

Բաց մի՛ թողեք հայ պոեզիայի և երաժշտության բացառիկ ներդաշնակությունը զգալու հնարավորությունը։

«Մթնշաղի անուրջներ»՝ երեկո, որտեղ Տերյանի պոեզիան կենդանանում է երաժշտության միջոցով։

Սիրով սպասում ենք ձեզ։