Համո Սահյանին նվիրված երեկո Աշտարակում

Համո Սահյանին նվիրված երեկո Աշտարակում

23 Նոյեմբեր

Երկուշաբթի

19:00

Սկիզբ

Համո Սահյանին նվիրված երեկո Աշտարակում 23.11.2026 · 19:00
Գնել տոմս
Ինչպես գնել տոմս

Ընտրեք ազատ տեղը դահլիճում, ապա շարունակեք գնումը։

1. Ընտրեք տեղ 2. Ստուգեք գինը 3. Գնեք տոմս
Ընտրեք տեղը դահլիճում Սեղմեք ազատ նստատեղի վրա
Գնում

Համո Սահյանին նվիրված երեկո Աշտարակում

Մանրամասներ

Միջոցառման նկարագրություն

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, «Զարթոնք» համերգային ընկերությունը հրավիրում է Աշտարակի դրամատիկական թատրոն՝ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանին նվիրված գրական-երաժշտական երեկոյին։

Սահյանի պոեզիան, նրա խոսքերով գրված երգերն ու արտիստների մեկնաբանությունները մեկ բեմում կվերակենդանացնեն բանաստեղծի աշխարհը՝ լցված հայրենի բնության պատկերներով, մարդկային ջերմությամբ ու հայրենի հողի կանչով։

Երեկոյի հատուկ հյուրն է բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը։

Մասնակցում են վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքողներ Արմեն Դաղարյանը և Նարեկ Մարգարյանը։ Երգերը կատարում է Հայկ Թոնգուրյանը։

Երեկոն վարում է վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։