Մթնշաղի անուրջներ
Ուրբաթ
Սկիզբ
Ընտրեք ազատ տեղը դահլիճում, ապա շարունակեք գնումը։
Միջոցառման նկարագրություն
Հոկտեմբերի 14-ին «ԶԱՐԹՈՆՔ» համերգային ընկերությունը ներկայացնում է «Մթնշաղի անուրջներ» գրական-երաժշտական երեկոն՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ստեղծագործական ժառանգությանը։
Սպասվում է աշնանային ջերմ ու հուզառատ երեկո, որտեղ պոեզիան և երաժշտությունը միահյուսվում են՝ կենդանացնելով Տերյանի սիրո, կարոտի և քնքշության աշխարհը։
Երեկոյի ընթացքում կհնչեն Վահան Տերյանի ամենասիրված բանաստեղծությունները և նրա խոսքերով գրված երգերը՝ հայ ճանաչված արտիստների կատարմամբ։
Բանաստեղծությունները կընթերցեն՝
-
ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը
-
ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը
-
Ասմունքող Նարեկ Մարգարյանը
-
Ասմունքող Գարունա Երանոսյանը
Տերյանական երգերը կկատարեն՝
-
ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը
-
Սոնա Շահգելդյանը
Երեկոն կվարի ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։
Բաց մի՛ թողեք հայ պոեզիայի և երաժշտության բացառիկ ներդաշնակությունը զգալու հնարավորությունը։
«Մթնշաղի անուրջներ»՝ երեկո, որտեղ Տերյանի պոեզիան կենդանանում է երաժշտության միջոցով։
Սիրով սպասում ենք ձեզ։