Վահան Տերյան

Վահան Տերյան

14 Հոկտեմբեր

Չորեքշաբթի

19:00

Սկիզբ

Գնել տոմս
Վահան Տերյան 14.10.2026 · 19:00
Գնել տոմս
Ինչպես գնել տոմս

Ընտրեք ազատ տեղը դահլիճում, ապա շարունակեք գնումը։

1. Ընտրեք տեղ 2. Ստուգեք գինը 3. Գնեք տոմս
Ընտրեք տեղը դահլիճում Սեղմեք ազատ նստատեղի վրա
Բեմ
Գնում

Վահան Տերյան

Մանրամասներ

Միջոցառման նկարագրություն

«Մթնշաղի անուրջներ»․ Վահան Տերյանին նվիրված գրական-երաժշտական երեկո

Հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Զարթոնք» համերգային ընկերությունը ներկայացնում է հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված «Մթնշաղի անուրջներ» գրական-երաժշտական երեկոն։

Աշնանային այս նրբագեղ երեկոյի ընթացքում պոեզիան և երաժշտությունը կմիահյուսվեն՝ հանդիսատեսին տեղափոխելով սիրո, կարոտի և տերյանական խորհրդավոր մթնշաղի աշխարհ։

«Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում»։

Երեկոյի ընթացքում կհնչեն Վահան Տերյանի ամենասիրված բանաստեղծությունները և նրա խոսքերով գրված երգերը։

Բանաստեղծությունները կկարդան ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ինչպես նաև ասմունքողներ Հմայակ Հակոբյանը, Նարեկ Մարգարյանը և Գարունա Երանոսյանը։

Տերյանական երգերը կկատարեն ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, Սոնա Շահգելդյանը և սաքսոֆոնահար Էրիկ Ժամհարյանը։

Երեկոն կվարի ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը։

Բաց մի՛ թողեք պոեզիայի և երաժշտության այս ինքնատիպ ու ներդաշնակ համադրությունը։ «Մթնշաղի անուրջներ» գրական-երաժշտական երեկոն բացառիկ հնարավորություն է կրկին բացահայտելու Վահան Տերյանի նուրբ, խորհրդավոր և անժամանցելի ստեղծագործական աշխարհը։

Սիրով սպասում ենք ձեզ հոկտեմբերի 14-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։