Զարթոնք համերգային ընկերություն 055/099/093   45-33-88

Մեր մասին > Հիմնադիր

ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ հիմնադրվել է 1991 թվականի մարտի 21-ին և անընդմեջ գործում է մինչ օրս, կազմակերպում է համերգներ, երաժշտական միջոցառումներ: Միակ ընկերությունն է, որ 1991 թվականից առանց ընդհատումների կազմակերպում է գրական-երաժշտական երեկոներ՝ անդրադառնալով մեր ՄԵԾԵՐԻ հոբելյաններին և գրական գոհարներին , հարգանք է վայելում հանդիսատեսի և գործընկերների կողմից: 1994 թվականին ԶԱՐԹՈՆՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ պարգևատրվել է ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ոսկե մեդալով: Ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար 2016 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ՊԱՏՎՈԳՐՈՎ և ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ հուշամեդալով: 2022 թ․Սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքներով Հայ-դասական պոեզիան և երգ-երաժշտությունը 30-տարի բարձր մակարդակով ներկայացնելու համար ԶԱՐԹՈՆՔ համերգային ընկերությունը արժանացել է ՈՍԿԵ ԴԱՓՆԻ մրցանակի :

about